«Արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ»․ Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին՝ նշելով, որ ձերբակալությունից 15 ամիս անց հայ քաղբանտարկյալները կանգնել են ռազմական դատարանի առաջ՝ «ահաբեկչության», «անջատողականության» և «ռազմական հանցագործությունների» մեղադրանքներով։ Պարբերականը զրուցել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերի հետ, որն արդեն իսկ մեծաթիվ խախտումներ է մատնանշել։ Le Figaro-ն գրում է, որ «ազգային անվտանգության» անվան տակ ամենայն գաղտնիության պայմաններում անցկացված այս նախնական դատական նիստին ոչ մի լրագրող, հասարակական կազմակերպություն կամ ընտանիքի անդամ ներկա գտնվելու հնարավորություն չի ստացել: Նրանք դժգոհությամբ արձանագրում են, որ մեղադրյալները կանգնում են ռազմական դատարանի առաջ, մինչդեռ նրանցից մի քանիսը երբեք համազգեստ չի կրել։ Վերջապես, նրանք մտահոգված են ադրբեջանական դատական համակարգի անկախության և անկողմնակալության բացակայությամբ, հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ Freedom House հասարակական կազմակերպությունը 2023 թվականին նախազգուշացրել էր դատական համակարգի նկատմամբ ադրբեջանական վարչակարգի սահմանած «ամբողջական վերահսկողության» մասին: Մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը, որը ներկայացնում է Ռուբեն Վարդանյանի շահերը, արձանագրում է, որ մինչ դատավարության մեկնարկն արդեն իսկ արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ՝ միջազգային իրավական նորմերի կոպտագույն ոտնահարումով: Վարդանյանի փաստաբանը կարողացել է հասանելիություն ստանալ իր պաշտպանյալի գործին դատավարության մեկնարկից միայն մեկ շաբաթ առաջ: «Իշխանությունները դա հիմնավորել են՝ վկայակոչելով պետական գաղտնիքը»,- պարզաբանել է նա։ Պարբերականը նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու նպատակով Ռուսաստանից ժամանած բարերար Ռուբեն Վարդանյանը 2022 և 2023 թվականներին Արցախում ծավալած գործունեությամբ միջազգային լրատվամիջոցների ուշադրությանն արժանանալու պատճառով հայտնվել է Բաքվի թիրախում։ «Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում»,- մատնանշում է նրա փաստաբանը։ Թափանցիկության տոտալ բացակայության պայմաններում 15 ամիս կալանքից հետո Ռուբեն Վարդանյանի հարազատները նշում են, որ «մեծապես անհանգստացած են նրա առողջության համար»: Ընտանիքը նրա մասին որոշ տեղեկություններ է ստացել միայն Կարմիր խաչի միջնորդությամբ իրականացված մի քանի հեռախոսազանգերի ընթացքում: Չի թույլատրվել տեսակցել ձերբակալվածին, ընդ որում՝ դա արգելվել է նույնիսկ փաստաբանին, որին ևս չեն թույլատրել այցելել իր պաշտպանյալին։ Փաստաբան Ջարեդ Գենսերի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները հենց այս քաղաքական դատավարության միջոցով «ցանկանում են վերջնականապես քանդել այն ամենը, ինչ մնացել է Արցախի նախկին Հանրապետության մարմիններից՝ նպատակ ունենալով ջնջել նրա գոյության բոլոր հետքերը»։ Պարբերականը հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը քվեարկությամբ վավերացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական առաջնորդների, այդ տարածքի ժողովրդի օրինական ներկայացուցիչների անհիմն կալանավորումը դատապարտող և նրանց անհապաղ ազատ արձակումը պահանջող բանաձևը։ |
«Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչ են ոստիկանական ուժի գործադրման «նոր ստանդարտները»»․ Հովհաննես Քոչարյան
7203:06«Ժողովրդի ջեբից կհելնե՞ք մի պահ ու պարզ հարցին պատասխան տաք»․ Անժելա Էլիբեգովա
7402:36«Հանրույթը շատ դաժան է ու միաժամանակ՝ շատ խոցելի»․ Ալեն Ղևոնդյան
7702:12«Մարդիկ իրենց առօրյայով չեն կարողանում զբաղվել»․ Սոնա Աղեկյան
7601:42«Խուզարկություններ են կատարվել Նոյեմբերյանի անտառտնտեսության պաշտոնյաների տներում»․ Ոսկան Սարգսյան
8601:12«Ես տեսա Բաքվում հարյուրավոր շակալների մեջ կանգնած առյուծների»․ Նաիրի Հոխիկյան
8301:00