Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

«Թուրքի դատարանում կանգնած են Վազգենը, Նժդեհը, Անդրանիկը». Նաիրա Կարապետյան

114
Երեկ, 18:36
«Թուրքի դատարանում կանգնած են Վազգենը, Նժդեհը, Անդրանիկը». Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքն այսօր հային դատում է «ցեղասպանություն» իրականացնելու համար:
Բաքվում դատվում ենք մենք՝ բոլորս, մեր ազգը, մեր ինքնությունը, մեր երազանքն ու մեր հաղթանակը: Հենց մենք ենք թուրքի առջև՝ հյուծված, տանջված, լքված…
Մեր ազգ կոչվելու իրավունքն է այնտեղ, մեր ապագան, մեր հեղինակությունն ու մեր կյանքը:
Թուրքի դատարանում կանգնած են Վազգենը, Նժդեհը, Անդրանիկը…
Թուրքը ջնջում է ամեն բան - մեր Արարատը, մեր Ծիծեռնակաբերդը, Սևանը, Ջերմուկը, Սյունիքն ու Տավուշը: Թուրքը մեզ է ջնջում:
Եվ այս ամենն արվում է մեր աչքի առջև, մեր լուռ համաձայնությամբ՝ «քաղաքականությամբ չզբաղվողների», նիկոլապաշտների, նախկինացավով տառապողների, սևերի ու սպիտակների հասարակություն ստեղծած հայի մասնակցությամբ:
Այս ամենի մեղավորը մեկ մարդ է, և այդ մեկ մարդը դու ես»:

Աղբյուրը`   Նաիրա Կարապետյան