«Իշխանությունը և ընդդիմությունը վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին։ Պարտություններ կրած մարզական թիմերի ղեկավարներին պաշտոնանկ են անում։ Հայաստանի Հանրապետությունը արդեն 5-րդ տարին է, ինչ մեծ պարտություններ է կրում՝ բոլոր առումներով։ Պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևի առաջ դողացող, նրա բոլոր պահանջները կատարող, հողատու իշխանությունը պետբյուջեն, արտերկրից ստացած միլիոնավոր եվրո վարկերը կոկոսի մեջ ընկած Պույ-Պույ մուկիկի նման վայելում է։ Ընդդիմություն կոչվածն էլ, մինչ պետությունը կործանվում է, Ֆեյսբուքում զիլ տեքստեր է գրում, լրատվականների մի սալոնից մյուսը վազում, սպասում, որ հյուսիսային Տիզբոնից կամ օվկիանոսի այն կողմից գործելու հրահանգ ստանա։ Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին, սակայն ո՞վ պետք է նրանց հեռացնի, մեծ պաշտոնավորները ձկնկիթով հացի խնդիր են լուծում։ Հայաստան երկրի հերն էլ անիծած, իրենք իրենց կյանքը քաղցր անցկացնելու խնդիրն են լուծում։ Ափսոս էին այն լուսավոր տղաները, որ հանուն հայրենիքի իրենց կյանքը տվեցին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Մարդն ուզում է ծառայել իր երկրին, բայց այնպես են վարձատրում, որ տուն չի կարողանում պահել». Վահագն Սարոյան
6403:18«Այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալն իրատեսական է, Ռուսաստանն ամենաթույլ վիճակում է». Արման Բաբաջանյան
8302:12«Արցախի անկման գործում որքա՞ն լայն է եղել համաձայնության շրջանակը». Արամայիս Աղաբեկյան
10401:24«Հնարավոր է ուրանալ պետությունը, սակայն ոչ թե ղեկավարի, այլ Նաիրի Հունանյանի խցակցի կարգավիճակում»․ Սուրեն Սուրենյանց
11501:06«Մինչև ձեր՝ իշխանության գալն արցախցիներն իրենց հայրենիքում ապրում էին». Վահե Հովհաննիսյան
12200:24«Բոյկոտը շարունակվում է․ վերջնական հաջողություն ենք ունենալու»․ Հայկ Մարության
13100:18