Ռուբեն Վարդանյանին զրկել են քնելու հնարավորությունից, անգամ ջրից ու զուգարանի թղթից․ #BBC
![]() Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում կրած զրկանքներին ու նրա նկատմամբ հարուցված շինծու քրգործին է անդրադարձել BBC-ն։ Լրատվամիջոցը գրում է, որ 2024 թվականի ապրիլին Վարդանյանը հացադուլ էր հայտարարել։ Որպես պատիժ, ըստ փաստաբանների, նրան տեղափոխել էին պատժախուց։ «Պատժախցում լույսը 24 ժամ միացված է եղել, ինչը հանգեցրել է քնի խանգարման և հյուծվածության»,- ասվում է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ (նրան վարձել էր Վարդանյանի ընտանիքը)։ Ադրբեջանի իշխանությունները փաստաբանին երբևէ թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին: Ռուբեն Վարդանյանին ստիպել են երկար կանգնած մնալ ու ավելի քան երկու օր զրկել են ջրից։ Ավելին, նրան զրկել են նաև լվացվելու, սպիտակեղենն ու հագուստը փոխելու հնարավորությունից, չեն տվել զուգարանի թուղթ, ստիպել են քնել կեղտոտ ներքնակի վրա։ Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը պատմել է, որ հայրը նամակներ է ուղարկում, բայց դրանք երբեք չեն հասնում հասցեատերերին։ Նրա խոսքով՝ ընտանիքին երբեմն հաջողվում է հեռախոսով խոսել նրա հետ կամ նամակներ ուղարկել ԿԽՄԿ-ի միջոցով: BBC-ն մեջբերումներ է կատարել նաև Ռուբեն Վարդանյանի ուղերձից, որը փոխանցվել էր նրա ընտանիքին՝ հեռախոսազանգի ընթացքում։ |
«Մարդն ուզում է ծառայել իր երկրին, բայց այնպես են վարձատրում, որ տուն չի կարողանում պահել». Վահագն Սարոյան
6403:18«Այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալն իրատեսական է, Ռուսաստանն ամենաթույլ վիճակում է». Արման Բաբաջանյան
8302:12«Արցախի անկման գործում որքա՞ն լայն է եղել համաձայնության շրջանակը». Արամայիս Աղաբեկյան
10401:24«Հնարավոր է ուրանալ պետությունը, սակայն ոչ թե ղեկավարի, այլ Նաիրի Հունանյանի խցակցի կարգավիճակում»․ Սուրեն Սուրենյանց
11501:06«Մինչև ձեր՝ իշխանության գալն արցախցիներն իրենց հայրենիքում ապրում էին». Վահե Հովհաննիսյան
12200:24«Բոյկոտը շարունակվում է․ վերջնական հաջողություն ենք ունենալու»․ Հայկ Մարության
13100:18