«Անընդունելի են Ռուսաստանից հնչող՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հրավերները»․ Սոնա Ղազարյան
![]() «Մենք վերարտադրում ենք գոյություն ունեցող պետական սահմանը, մենք նոր սահման չենք գծում, այլ վերականգնում ենք այն սահմանը, որը կար Ալմաթիի հռչակագրով․ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ադմինիստրատիվ սահմանը վերածվում է պետական սահմանի։ Այսինքն՝ սահմանը գծվելու է այդ հիմքով՝ հաշվի առնելով նախկին սահմանը»,- այս մասին «Ֆակտոր»-ի եթերում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ում գերակշռում է ռուսական այն դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լողացող սահման է, սահմանի չգոյություն է։ «Սա շատ վտանգավոր թեզ է, և հենց սրա պատճառով է, որ մենք պատրաստվում ենք վերանայել առհասարակ մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և պատեհ պահի որոշումներ կկայացնենք։ Շատ անընդունելի են Ռուսաստանից հնչող՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հրավերները։ Հայ-ռուսական ռազմավարական համաձայնագրերը չաշխատեցին ՀՀ-ի նկատմամբ օկուպացիայի պարագայում, ինչը լուրջ վնաս է հասցրել հայ-ռուսական հարաբերություններին։ Ավելին՝ հայ-ռուսական հարաբերություններին երբևէ ավելի մեծ վնաս չի հասցրել որևէ այլ բան, քան ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի վերջին շրջանի հրապարակումները։ Սրանք են զայրացրել հայ ժողովրդին։ Եվ հարցումների արդյունքում պարզվել է, որ հայ ժողովուրդը ՌԴ-ին սկսել է դիտարկել որպես 3-րդ սպառնալիք՝ Ադրբեջանից և Թուրքիայից հետո»,- նշել է Ղազարյանը։ Իշխանական պատգամավորը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ-ն իր և իր հարևանների տարածքային ամբողջականությունը ճանաչում է Ալմաթիի հռչակագրի հիմքով․ «Եվ եթե ՀԱՊԿ-ը չի ճանաչում, ուրեմն դադարել է սահման ունենալուց և ուրեմն դադարել է գոյություն ունենալ առհասարակ, որովհետև ռազմական միավորները, երբ որ սկսում են չճանաչել սեփական սահմանները, դադարում են գոյություն ունենալ»։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն մեկ տարվա կտրվածքով՝ թե՛ գործադիրի, թե՛ խորհրդարանի մակարդակով, քաղաքական որոշում է կայացրել չվճարել ՀԱՊԿ անդամավճարներ․ «Սա նշանակում է նաև, որ չենք ուղարկելու այնտեղ ներկայացուցիչ, մենք չենք օգտվելու մեր քվոտաներից, և ինչպես պարոն Պապիկյանն է հայտարարել՝ գեթ մեկ սպա չի ծառայելու ՀԱՊԿ տարածքում․ ՀԱՊԿ ԳՇ-ից հետ են կանչվել»,- հավելել է պատգամավորը։ |
«Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
2416:24«Կրակոցը միամիտ ինձ է կպել. միջադեպի հետ կապ չունեմ». Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)
4515:54Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
6415:44«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
5615:36Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
8315:26«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8015:18