«Ռուսաստանն ու Իրանը գազատար կկառուցեն Ադրբեջանի տարածքով»․ Վահե Դավթյան
![]() Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանն ու Իրանը գազատար կկառուցեն Ադրբեջանի տարածքով։ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով գազատարի կառուցման երթուղու շուրջ։ Ռուսաստանի նախագահ Պուտինն իրանցի գործընկեր Պեզեշկիանի հետ բանակցություններից հետո հաստատեց, որ երկու երկրների միջև գազատարի կառուցման նախագիծն արդեն մշակման փուլում է։ Ակնկալվում է, որ նախագիծը կսկսվի տարեկան մինչև 2 մլրդ խմ մատակարարումներով՝ մինչև 55 մլրդ խմ աճի ներուժով: Իրանում բնական գազի պահանջարկը տարեցտարի աճում է։ Չնայած տարեկան մոտ 260 մլրդ խմ գազի արդյունահանմանը, Իրանը բախվում է գազի ներքին պակասորդի խնդրի հետ՝ սպառման շարունակական աճի պատճառով։ Սակայն ռուս-իրանական գազատարը ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Այն կարևոր քայլ է բազմաբևեռ էներգետիկ աշխարհակարգի ձևավորման գործում։ Ռուսաստան-Իրան գազատարը հատկապես առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի, Իրանի, Կատարի և Թուրքմենստանի (համաշխարհային արդյունահանման ավելի քան 50%-ը) մասնակցությամբ գազային խաբի ստեղծման շուրջ բանակցությունների լույսի ներքո։ Նման մեգանախագծերի իրականացման ֆոնին Հայաստանը կրկին հայտնվում է լուսանցքում։ Պոտենցիալ շահավետ աշխարհագրական դիրքը մնում է չիրացված՝ արտաքին քաղաքական հստակ ռազմավարության բացակայության պատճառով, հատկապես «Հյուսիս-Հարավ» էներգատրանսպորտային երթուղու մասով, որը, ինչպես տեսնում ենք, գնալով տեղափոխվում է Ադրբեջանի տարածք»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
