«Վիզաների ազատականացման հարցը տեղափոխվել է գործնական փուլ»․ Արփինե Սարգսյան
![]() «ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցը խոսակցությունների մակարդակից տեղափոխվել է գործնական փուլ, անցած տարի տրվեց այդ գործընթացի պաշտոնական և գործնական փուլի մեկնարկը»,- այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարի խոսքով՝ գործընկերների հետ աշխատանքը շարունակվում է, առաջիկա ամիսներին առաքելություններ պետք է այցելեն Հայաստան։ «Ակնկալվում է, որ գարնանը եվրոպական կողմը մեզ կփոխանցի ԵՄ - Հայաստան գործողությունների ծրագիրը, որը չբանակցվող փաստաթուղթ է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այդ փաստաթուղթը ներառում է բազմաթիվ ոլորտներ՝ միգրացիա, ապաստանների տրամադրում, կենսաչափական անձնագրերի ներդրում, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն։ «ԵՄ-ի գործընկերները կառաջարկեն բաղադրիչներ, և ՀՀ-ի կողմից բավարարելու դեպքում խոսակցությունն ավելի դրական լույսի ներքո կընթանա»,- ասաց Սարգսյանը։ Ե՞րբ կարելի է ակնկալել վիզային ռեժիմի ազատականացում․ այս հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց․ «Սա գործողությունների ծրագրից բխող պրոցես է, և որևէ մեկը չի կարող կոնկրետ ժամկետներ հնչեցնել: Բայց կա կառավարության կամքը և վճռականությունը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում և թիրախային իրականացնելու ծրագրի բոլոր բաղադրիչները, մի շարք միջոցառումներ արդեն իսկ իրականացված են»։ |
«Շքեղ մեքենաներ՝ անհասկանալի ու անիմաստ պաշտոնյաների համար»․ Սամվել Հակոբյան
3422:12«Ռեպրեսիվ շոուները ժողովրդի ուշադրությունը մարտահրավերներից շեղելու համար են»․ Արտակ Զաքարյան
6021:18«Վարչապետը թող պատասխանի՝ ինչո՞ւ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը, և որտե՞ղ են պետական փողերը»․ Էդմոն Մարուքյան
7421:12«Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրելով՝ ՀՀ անվտանգության երաշխիքները չեն ավելանում»․ Նարինե Մկրտչյան
8620:42«Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը»․ Լիլիթ Գալստյան
10819:30«Ո՞վ է սեփական պետությունը քամուն տված ամենաձախորդ պատուհասը՝ Նիկո՞լը, թե՞ Զելենսկին»․ Սամվել Ֆարմանյան
15119:12