«Հայ-ամերիկյան փաստաթղթի միակ շահառուն Նիկոլն է»․ Կարեն Վրթանեսյան
![]() Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ-ամերիկյան փաստաթղթի տեքստին ծանոթանալուց հետո արդեն հստակ հասկանալի է, որ այն ոչ թե պայմանագիր է, այլ մտադրությունների արձանագրություն (протокол о намерениях)։ Կողմերի որևէ հստակ չափելի պարտավորություններ, ժամկետներ և դրանք չկատարելու համար պատժամիջոցներ սահմանված չեն։ Կա՛մ կանեն, կա՛մ չեն անի, ու դեռ հարց է, թե այդ արածից Հայաստանը կարո՞ղ է օգուտ ստանալ, թե՞ ոչ։ (Սփոյլեր. քանի դեռ Նիկոլն է Հայաստանում իշխում, ամեն ինչ ի վնաս Հայաստանի է արվելու)։ Այս թղթի միակ շահառուն Նիկոլն է. նախընտրական արշավի ժամանակ այն ներկայացնելու է՝ որպես Վաշինգթոնի «դոբռո»։ Այսինքն՝ Հայաստանի շահերի տեսակետից այն աղմուկը, որն այդ փաստաթղթի շուրջ բարձրացրել էին բացահայտ և ծպտյալ նիկոլական քարոզիչները, ինչպես և կանխատեսում էի, փուչիկ էր։ Այն կարգի փուչիկ, որ նույնիսկ ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանն է փորձել կրքերը որոշակիորեն հովացնել»։ Աղբյուրը` Կարեն Վրթանեսյան |
«Միջանցքատուներն ամենից բարձրն են գոռում, թե միջանցք չենք տալու»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
611:42«Թույլ չենք տալիս ժողովրդի անունից խոսել․ մեր «զոնտիկի» տակ մի թաքնվեք». տնտեսվարող (տեսանյութ)
2311:30«Երկու տերությունները վերջ են տալու պատերազմին». Գարիկ Քեռյան
3811:24«Քո «իրականը» առանց իմ «պատմականի» անազգանուն ու որբ մանկուրտիզմ է». Վլադիմիր Մարտիրոսյան
4311:18ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ
4211:12Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3911:00