«Ողբերգական է ԵԽ-ի, միջազգային հանրության լռությունը»․ Արամ Վարդևանյան
Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդասիրությունը՝ համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա: 470 օրից ավելի մեր Արցախի, մեր նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և մեր այլ Հայրենակիցները պատանդ են, գերի են բաքվում: Մեզանից յուրաքանչյուրը, վստահ եմ, անասելի տագնապ ու ցավ է զգացել նույն անմարդկային իրավիճակում գտնվող՝ Ռուբեն Վարդանյանի ուղերձից հետո: Մեկնարկող «դատավարությունը» իրավաբանություն չէ, դա ծաղր է մարդասիրական նվազագույն նորմերի և միջազգային ճանաչում ունեցող նորմերի նկատմամբ, բայց միջազգային հանրությունը լուռ է: Չի եղել համանման անմարդկային աստիճանի մեկ այլ իրավիճակ Եվրոպայի խորհրդի «անդամ» որևէ այլ երկրում, բայց ԵԽ-ն լուռ է։ Ժամանակին միջազգային հանրության կողմից ամենածանր մեղադրանքներով հետապնդված, նույնիսկ Աուգուստո Պինոչետի նկատմամբ արտասահմանում տնային կալանք էր ընտրվել, իսկ իր Հայրենիքը՝ Չիլին պահանջեց իր վերադարձը և ապահովեց այն: Ողբերգական է, որ այս իրականության մեջ ենք, ողբերգական է միջազգային հանրության լռությունը, աբսուրդ է, որ մեր Հայրենակիցների շահերը ոչ մի ձև չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները: Համամարդկային արժեքները չեն կարող վերանալ, ուղղակի չեն կարող»: Աղբյուրը` Արամ Վարդևանյան |
«Փաշինյանն օրինականացնում է հիվանդ տղաներին բանակ զորակոչելը»․ Ժաննա Ալեքսանյան
4600:06«Հանրությունը ոչ թե արժեհամակարգի, այլ մարդկանց փոփոխություն է պահանջում». Վահե Լոռենց
49Երեկ, 23:54«Բանկային քարտերից գողության դեպքեր՝ «Ինսթագրամ»-ի խանութներից». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
73Երեկ, 23:00Մահացել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Դևիդ Լինչը
97Երեկ, 22:56Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն (լուսանկար)
55Երեկ, 22:48Ռուսաստանը դե ֆակտո բռնակցում է Բելառուսը. ISW
115Երեկ, 22:19