Ռուսաստանը դե ֆակտո բռնակցում է Բելառուսը. ISW
![]() Ռուսաստանը դե ֆակտո բռնակցում է Բելառուսը. չնայած այս գործընթացը դեռ ավարտված չէ, այն արդեն հասել է այն փուլին, երբ Կրեմլը կարող է Մինսկի միջոցով սպառնալ ՆԱՏՕ-ի արևելյան երկրներին և Ուկրաինային, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) ուսումնասիրության մեջ։ «Իր ռևանշիստական նպատակներն իրականացնելու համար Մոսկվան իր հայեցողությամբ կշահագործի հարևան երկրի աշխարհագրական, տնտեսական և մարդկային ռեսուրսները։ Եվ այս գործընթացը չի ավարտվի նույնիսկ Վլադիմիր Պուտինի հնարավոր հեռանալով»,- նշում են վերլուծաբանները։ Նրանց կարծիքով, Բելառուսի հպատակեցումը, որին սպառնում է ինքնիշխանության լիակատար կորուստ, Կրեմլի երկարաժամկետ, լավ մտածված ռազմավարությունն է, որն իրականացվում է պետական բոլոր խողովակներով՝ ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտներում: «Բելառուսի դե ֆակտո հպատակեցումը, եթե ավարտվի, կլինի մի ամբողջ երկրի առաջին հաջող բռնակցումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Դա կնպաստի Կրեմլի ռազմավարական ջանքերին՝ ոչնչացնելու կանոնների վրա հիմնված միջազգային իրավական կարգը, որտեղ բոլոր պետություններն ինքնիշխան են: Կրեմլը կարող է հասնել Բելառուսի դե ֆակտո բռնակցմանը նույնիսկ ամենաբարենպաստ սցենարի դեպքում, երբ Արևմուտքն օգնի Ուկրաինային՝ հաղթել Ռուսաստանին պատերազմում և ամրապնդի ՆԱՏՕ-ի արևելյան թևը։ Նման զարգացումը լուրջ հետևանքներ կունենա դաշինքի արևելյան թևի երկրների անվտանգության վրա, քանի որ Ռուսաստանը կկարողանա օգտագործել Բելառուսը և՛ իր տնտեսությունը վերականգնելու, և՛ հարված նախապատրաստելու համար, օրինակ՝ Բալթյան երկրների և Լեհաստանի դեմ, էլ չենք խոսում նույն Ուկրաինայի մասին»,- գրում է ISW-ն։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
