«Փաշինյանն օրինականացնում է հիվանդ տղաներին բանակ զորակոչելը»․ Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիվանդ տղաներին միշտ էլ զորակոչել են բանակ, իսկ հիմա Փաշինյանը դա օրինականացնում է։ Բանակում երբեք չի պահպանվել սահմանափակումներով բանակ զորակոչվածների կարգը։ Առողջական խնդիրներից բողոքող զինվորը, որպես կանոն, համարվել է սիմուլյանտ և տվյալ զինվորին վերաբերվել են՝ որպես սիմուլյանտի, կան արձանագրված ծանր հետևանքներ։ Դուք չունեք վիճակագրություն, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք առաջնորդվում, երբ հայտարարում եք, թե նրանց կոռուպցիոն ճանապարհով ազատում են ծառայությունից։ Կոռուպցիան փնտրեք ձե՛ր մեջ և ոչ թե զինվորի ընտանիքում։ Դուք ի՞նչ եք արել բանակը բարեփոխելու համար, որ մարդիկ գնան ծառայեն։ Շաբաթներ առաջ հրամանատարի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել սահմանափակումներով զինծառայության մեկնած, հոգեկան առողջական խնդիրներ ունեցող զինվորը՝ Սարգիս Մելքոնյանը։ Քրեական գործը հարուցվել է հենց զինվորի դեմ, իբր ինքն է իրեն վնասվածքներ հասցրել։ Սրա համար պատասխանատվություն չեն կրում, ո՛չ Փաշինյանը և ո՛չ էլ Պապիկյանը։ Նույնիսկ զինվորի մահվան դեպքում ընտանիքին են մեղադրում։ Հիվանդ զինվորին բանակ զորակոչելը անմարդկային է և նվաստեցնող։ Սա ձեր վերաբերմունքն է զինվորին և բանակին»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |
«Փաշինյանն օրինականացնում է հիվանդ տղաներին բանակ զորակոչելը»․ Ժաննա Ալեքսանյան
4600:06«Հանրությունը ոչ թե արժեհամակարգի, այլ մարդկանց փոփոխություն է պահանջում». Վահե Լոռենց
49Երեկ, 23:54«Բանկային քարտերից գողության դեպքեր՝ «Ինսթագրամ»-ի խանութներից». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
73Երեկ, 23:00Մահացել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Դևիդ Լինչը
97Երեկ, 22:56Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն (լուսանկար)
55Երեկ, 22:48Ռուսաստանը դե ֆակտո բռնակցում է Բելառուսը. ISW
115Երեկ, 22:19