Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ.

«Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը»․ Գրիգոր Իսկանդարյան

80
Երեկ, 22:12
«Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը»․ Գրիգոր Իսկանդարյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500.000 դրամ: Այդ գումարը շատ խորհրդանշական է: Ինչպես հայտնի է՝ Ավինյանի հայրը կարծում է, որ այդքան պետք է լինի ավտոկայանատեղիների գումարը, որպեսզի «համբալներն» իր անդորրը չխաթարեն: Ինքս «Opel» ունեմ և կոչ եմ անում «Opel»-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով: Իրավական առումով «Մայր Հայաստանն» ամբողջական օժանդակություն կտրամադրի»: