Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ.

«Մաքսային հավաքագրումների անկում ունենք»․ Էդուարդ Հակոբյան

69
Երեկ, 21:48
«Մաքսային հավաքագրումների անկում ունենք»․ Էդուարդ Հակոբյան

«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել, և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ դրամով»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Անդրադառնալով ներքին տնտեսությունից և ներմուծումներից կատարված հավաքագրումներին՝ ՊԵԿ նախագահը նշեց․ «Հարկային մարմինների հավագաքրումից 11 % աճ կա, մաքսային հավաքագրումների՝ ներմուծումների մասում անկումներ ունենք։ Ինչո՞ւ, որովհետև բնական երկու գործոն կա՝ պայմանավորված ավտոմեքենաների և ծխախոտի ներմուծման նվազմամբ»։

Հակոբյանի գնահատմամբ՝ ներմուծման մասով թերհավաքագրումները ժամանակավոր երևույթ են և 2025 թվականին դրանց դերն էապես կնվազի։

«2024 թվականին հարկահավաքումը եղել է տնտեսական զարգացումներին համահունչ»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը։

«Մաքսային հավաքագրումների անկումներ ունենք՝ պայմանավորված ներմուծումների նվազմամբ»․ Էդուարդ Հակոբյան