Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

«Սրանց վախն ինչի՞ց է»․ Վահրամ Աթանեսյան

107
Այսօր, 18:18
«Սրանց վախն ինչի՞ց է»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի Ազգային ժողով ինքնաանվանվող կառույցը մի «հայտարարություն» է տարածել, որի հիմնական ասելիքը հետևյալն է. «Ժողովո՛ւրդ, Բաքվի բանտում պահվող ԼՂՀ նախկին նախագահները և պաշտոնյաները կարող են ««բաներ ասել», չհավատաք»: Սրանց վախն ինչի՞ց է: Որ նախկին երեք նախագահին, խորհրդարանի խոսնակին պատանդ են թողել, իրենք «ճղել» Երևան ու հիմա խլուրդի կյանքով երջանիկ-ապուշ ապրո՞ւմ են, թե՞ որ հանկարծ բացահայտվի՝ գործընկերներին հանձնելու «спецоперация»-ի քաղաքական համահեղինակ են:

Հ.Գ. «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցությունն արդեն իրեն էդ խայտառակությունից դուրս է հայտարարել: Կեցցե»:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան