Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

«Ինչո՞ւ եք մեղադրյալի կարգավիճակ տվել, ես հող չեմ վաճառել երկրորդ նախագահին»․ Վաչագան Ղազարյան

75
Այսօր, 20:41
«Ինչո՞ւ եք մեղադրյալի կարգավիճակ տվել, ես հող չեմ վաճառել երկրորդ նախագահին»․ Վաչագան Ղազարյան

Իսակովի Պողոտայում գտնվող հողատարածքները 2006-2007 թվականների ընթացքում ենթադրյալ ապօրինի օտարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործում առկա են տվյալներ այն մասին, որ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանն այդ տարածքում գույք է վաճառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Այսօրվա դատական նիստի ընթացքում Վաչագան Ղազարյանը հերքեց այդ հանգամանքը՝ նշելով․ «Ինչո՞ւ եք ինձ միանգամից մեղադրյալի կարգավիճակ տվել, եթե հողը վաճառել է Կորյուն Եղիազարյանը։ Կորյուն Եղիազարյա՞նն է վաճառել երկրորդ նախագահին, թող բարի լինեն, սկզբից դատարանում քննեն՝ ով է վաճառել, ինչու է վաճառել, ով է գնել, ինչքանով է գնել, հետո եթե ես մեղավոր կլինեմ, կկանչեք դատարան, կգամ կապացուցեմ, որ ես դրա հետ գործ չունեմ»։

«Ինչո՞ւ եք ինձ միանգամից մեղադրյալի կարգավիճակ տվել, եթե հողը ես չեմ վաճառել»․ Վաչագան Ղազարյան