Կուրսկում սպանվել է առաջին աֆրիկացի վարձկանը
![]() Կուրսկի մարզի Սուդժանսկի շրջանի Նովոյվանովկա գյուղի համար մղվող մարտում զոհվել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության 32-ամյա քաղաքացի Դերիկ Նգամանան, ով կռվել է ռուսական զորքերում։ Այս մասին հայտնում է «Սիստեմա»-ն, որը «Ազատություն» ռադիոկայանի հետ միասին ուսումնասիրել է վարձկանի մահվան մասին հաղորդագրությունը: Ծովային բրիգադի հրամանատարության հետ կապ ունեցող աղբյուրը հաստատել է վարձկանի մահվան փաստը՝ հավելելով, որ Կուրսկի շրջանում կարող են «շատ» լինել աֆրիկյան երկրներից եկած մարդիկ։ Նրանց ստույգ թիվը, սակայն, զրուցակիցը չգիտի։ 2024 թվականի ամռանը եվրոպացի պաշտոնյաները Bloomberg-ին ասել են, որ ռուսական իշխանությունները հավաքագրում են օտարերկրյա ուսանողների, այդ թվում՝ աֆրիկյան երկրներից, որպեսզի նրանք կռվեն Ուկրաինայում։ Նրանք ասել են, որ հավաքագրվել են երրորդ երկրներից «հազարավոր» ուսանողներ և միգրանտներ: Ռուսական ռեժիմը սպառնում էր ուսանողներին չերկարաձգել վիզաները, եթե նրանք չհամաձայնեն պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ։ Նույնը վերաբերում էր աշխատանքային վիզա ունեցող աֆրիկացիներին։ Արդյունքում երիտասարդ օտարերկրացիներն ստիպված են եղել ընտրություն կատարել Ռուսաստանից հեռանալու և Ռուսաստանի զինված ուժերին պաշտոնապես կամավորագրվելու միջև։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
