Բայդենը փորձում է միջոց գտնել TikTok-ի ամբողջական արգելափակումից խուսափելու համար․ #NBC
1198
Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ., 18:13
![]() ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է միջոց գտնել՝ խուսափելու ԱՄՆ-ի բնակիչների համար TikTok սոցիալական ցանցի արգելափակումից, որի մասին օրենքը ուժի մեջ կմտնի հունվարի19-ից։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։ «Ամերիկացիները չպետք է վախենան, որ TikTok-ը հանկարծ կարգելափակվի կիրակի օրը»,- ասել է Բայդենի վարչակազմի անանուն պաշտոնյան՝ հավելելով, որ իրենք միջոցներ են փնտրում, թե ինչպես կիրառել արգելքը՝ առանց սոցիալական մեդիայի հարթակն ամբողջությամբ փակելու։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ից ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի TikTok-ի արգելքը, քանի որ չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է այն, չի վաճառել սոցիալական ցանցը նոր սեփականատերերին։ Արգելքը տեսականորեն կարող է վիճարկվել Գերագույն դատարանի կողմից մինչ այդ ամսաթիվը: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
