«Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբի հետ հանդիպմանը, որի ընթացքում հատկապես մեծ ուշադրություն է դարձրել է Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև անդրադարձել մինչև դեկտեմբերի 8-ի՝ սիրիական կառավարության հեռանալու պահը, տեղի ունեցած որոշ իրադարձություններին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը: Նախ, Թուրքիայի առաջնորդը խոսել է արդեն Սիրիայի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադի վարած քաղաքականության մասին՝ նրան մեղադրելով երկրի ներսում առկա խնդիրները բռնությամբ, արյունահեղությամբ ու ճնշումներով լուծելու համար: Էրդողանի խոսքով, Ասադի և իր միջև կայացած հանդիպումներում Սիրիայի նախկին նախագահը պատմել է բարեփոխումներ իրականացնելու մասին, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել: «Իր հետ ունեցած մեր բոլոր հանդիպումներում Ասադը մեզ բարեփոխում իրականացնելու մասին խոստում էր տալիս, բայց երբեք իր խոսքը չէր պահում»,- հավելել է նա: Բացի այդ, արդեն անդրադառնալով ներկայում Սիրիայում տիրող իրավիճակին, որպես Սիրիայում ամենամեծ խնդիր որակել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի»-ին (YPG): «Եթե Սիրիայի բնական ռեսուրսները զավթած YPG ահաբեկչական կազմակերպությունը չինքնալուծարվի և զենքերը վայր չդնի, չի կարողանա փրկվել ցավոտ ճակատագրից»,- սպառնացել է Էրդողանը: Հարկ է նկատել նաև, որ Էրդողանը չի մոռացել ակնարկել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներին, իրենց որակմամբ, օգնություն տրամադրող կողմերի գոյության մասին: «Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից: Մենք մեր սիրիացի եղբայրների հետ միասին ամենակարճ ժամանակահատվածում կջախջախենք թե՛ DEAŞ-ին, թե՛ YPG-ին և թե՛ մյուս ահաբեկչական կազմակերպություններին»,-զգուշացրել է Էրդողանը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից». Էրդողան
5718:24Կուրսկում սպանվել է առաջին աֆրիկացի վարձկանը
5618:14Համացանցում կադրեր են տարածվել Գախարիայի հետ կապված միջադեպից (տեսանյութ)
8716:31«Երևան քաղաքի բյուջեով նախատեսվում է 714 միլիոն դրամի պարգևավճար բաժանել». Արմենակ Դանիելյան
5716:12«Եկել եմ՝ աջակցեմ Մարությանի կազմակերպած արշավին». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
8214:48«Պարո՛ն Փաշինյան, ես սրա համար չէի կանգնել ձեր կողքը 2018-ին». Հայկ Մարության (տեսանյութ)
9914:42