«Կվերանայվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի մոտեցումները»․ Սուրեն Պապիկյան
![]() Կվերանայվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի մոտեցումները։ Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարն արձանագրեց, որ այս տարի ամառային զորակոչի ժամանակ զորակոչիկների թիվը նախորդ տարվա համեմատ մեկ հինգերորդով ավելացել է։ Պապիկյանը հայտարարեց, որ պաշտպանության նախարարի գլխավորությամբ և գերատեսչությունների ներկայացուցիչների ու տեղակալների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ նպատակ ունենալով վերանայել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ձևը և բովանդակությունը։ «Հիմքում պետք է դրված լինի զինակոչիկի ֆունկցիոնալությունը․․․ Մենք կկարողանանք ներգրավել նաև այնպիսի զինակոչիկների, որոնք առաջին հայացքից, այսօրվա կառուցակարգերով, պիտի ազատվեին բանակից, բայց թե՛ իրենց աշխատանքային ոլորտով, թե՛ իրենց ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ոչնչով չեն տարբերվում ինձնից և ձեզանից»,- նշեց Պապիկյանը՝ կարծիք հայտնելով, որ դա կբերի ավելի օբյեկտիվ զորակոչի: |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
125Երեկ, 14:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
40611.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
14111.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
13211.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
34710.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
34010.02.2026, 18:22
