«Քաղաքականության մեջ ոգևորությունը հաճախ բերում է անսպասելի արդյունքների». Գրիգորի Կարասին
![]() ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության թեմային։ «Ես մտավախություն ունեմ, որ բոլորի հետ և ամեն ինչում համագործակցության տարբեր տեսակի պարտադիր փաստաթղթերի ստորագրման հարցում Հայաստանի ներկայացուցիչների գլխապտույտ գործունեությունը կարող է անսպասելի և բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա ժողովրդի համար։ Վերոնշյալ փաստաթղթերի մշակման լրջությունը և դրանց համապատասխանությունն այն պարտավորություններին, որոնք Հայաստանն արդեն ստանձնել է այլ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հանդեպ, հարցեր է առաջացնում։ Խոսքը հատկապես ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մասին է։ Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ ազարտը հաճախ բերում է անսպասելի արդյունքների»։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
