«ՀՀ Զինված ուժերը որևէ մեկի հետ մրցակցելու խնդիր չեն դրել»․ Սուրեն Պապիկյան
![]() ՀՀ Զինված ուժերը որևէ մեկի հետ մրցակցելու խնդիր չեն դրել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Այսօրվա իրավիճակում, աշխարհում ռազմական գործողությունների պայմաններում, «փակ երկինք» արտահայտությունը հարաբերական հասկացություն է։ Կան ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր ունեցող երկրներ, որոնց չի հաջողվում «օդը փակել»»,- նշեց Նախարարը կարևորելով Հայաստանի կողմից ՀՕՊ համակարգերի և հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման անհրաժեշտությունը։ «Բայց սա երկարաժամկետ գործընթաց է։ Բոլոր երկրները, հաշվի առնելով ժամանակակից պատերազմների բնույթը, խնդիր են դնում իրենց ԶՈւ-երում ավելացնել նման ստորաբաժանումների թվաքանակը։ Անհնար է պատկերացնել ժամանակակից բանակ առանց անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների․․․ Սա հաշվի առնելով՝ մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, ինչը և անում ենք»,- ընդգծեց Պապիկյանը։ Պատասխանելով ադրբեջանական բանակի տեղաշարժերի վերաբերյալ հարցին՝ նախարարը նշեց, որ նման տվյալներ չունի․ «Որևէ տեղաշարժ մեզ համար տեսանելի չէ»։ |

Գետում հայտնաբերվել է ավտոմեքենա, վայրից 700 մետր հեռու՝ տղամարդու դի
146Երեկ, 16:00
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23126.06.2026, 00:18
Պարգևներ են հանձնվել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
15525.06.2026, 17:06
Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
12325.06.2026, 10:24
Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանին առնչվող քրեական վարույթի մասին
15824.06.2026, 13:24
Դավիթ Խուդաթյանն ու Ուրալօղլուն քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները
17823.06.2026, 18:30
