Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ.

«Չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին». Դմիտրի Կիսելյով

385
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ., 17:07
«Չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին». Դմիտրի Կիսելյով

Դմիտրի Կիսելյովը News.ru-ի հետ զրույցում արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ «2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»:

Հեռուստահաղորդավարն ասել է, որ առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա. «Ես չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին»: