«Տարածաշրջանի և ՀՀ-ի անվտանգությունը միայն Հայաստանով և իր մեկ հարևանով չի պայմանավորված»․ Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Նախարարը 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում, գնահատելով Հայաստանի ներկա անվտանգային իրավիճակը և անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի վերաբերյալ հարցին, նշեց․ «Ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու համար անհրաժեշտ են հիմքեր, իսկ այդպիսի հիմքեր չկան, որովհետև ՀՀ-ն հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղություն հաստատելու նարատիվով, և այդ նարատիվներն ու առաջարկները բավականին հիմնավոր են»։ Նա նաև նկատեց, որ տարածաշրջանի անվտանգությունը և Հայաստանի անվտանգությունը պայմանավորված չեն միայն Հայաստանով և իր մեկ հարևանով, այլ պայմանավորված են նաև ամբողջ տարածաշրջանով։ «Իհարկե, տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց, միևնույն ժամանակ, ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը։ |
«Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը և վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
4218:30«Տարածաշրջանի և ՀՀ-ի անվտանգությունը միայն Հայաստանով և իր մեկ հարևանով չի պայմանավորված»․ Սուրեն Պապիկյան
4918:18Պետդումայում առաջարկել են սոցցանցերից օգտվելու տարիքային սահմանափակում մտցնել
6517:43«Սուրեն Պապիկյանն ասուլիսում բացահայտ ստեց»․ «Փաստինֆո»
6017:36«Ով արդարացնում է Արցախի հանձնումը, կարդարացնի նաև Սյունիքի, Գեղարքունիքի հանձնումը»․ Տիգրան Քոչարյան
5017:30«Այս տարի հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն»․ Սուրեն Պապիկյան
5817:12