«Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ»․ Սուրեն Պապիկյան
![]() «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ո՛չ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ո՛չ Ռուսաստանը: Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսում ընդգծեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը: «Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող է և պետք է ունենանք սպասարկման պայմանագրեր: Սրանք հարցեր են, որոնցից ո՛չ ռուսական կողմը, ո՛չ մենք չենք խուսափում, և պետք է չխուսափենք»,- նշեց Պապիկյանը: Նախարարը հիշեցրեց՝ Ֆինանսների նախարարը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որով մեր կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պետք է պակասեցվի: «Կդժվարանամ ասել՝ այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել: Պետք է ասեմ, որ սա միակ ընթացիկ պայմանագիրը չի եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև: Բնական է՝ կան պարտավորություններ, որոնք ուշացումների բերումով կարող են ունենալ իրենց պայմանագրային հետևանքները՝ տույժ-տուգանքներ և այլն: Բայց նաև պայմանագրեր կան, որոնք պատշաճ կատարվում են»,- նշեց Պապիկյանը՝ մանրամասներ չհայտնելով: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
