«Մեր իրականության մեջ աղջիկներն ավելի որակյալ աշխատուժ են դառնում, քան՝ տղաները»․ Նիկոլ Փաշինյան
«Զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածային հիվանդություններ են ի հայտ գալիս։ Այս որոշման իմաստն այն է, որ արխիվացվեն այն հետազոտությունները, որոնք արվում են երեխաներին կյանքի ընթացքում։ Այն թույլ կտա, որպեսզի 17 տարեկանում, եթե հանկարծ Աստված չանի, գուցե ոմնաց ընկալմամբ՝ Աստված տա, հիվանդություն ի հայտ գա, որը ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենաք նայել՝ էդ ո՞նց եղավ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց 2 ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում»,- կառավարության նիստի ժամանակ նոր ընդունվող որոշման հակիրճ նկարագիրը տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով բացատրել, թե բանակից ազատման պատճառով ինչպիսի սոցիալ-հոգեբանական խնդիրներ են առաջանում․ «Բանակից ազատվելու 30-ամյա պրոցեսի բերած շերտերն ամբողջությամբ չենք գիտակցում․․․Ես զգում եմ, որ մեր իրականության մեջ նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները, բոլոր առումներով՝ կրթության, ինտելեկտուալ, ստեղծարար աշխատանքի մեջ։ Աղջիկներն ավելի որակյալ աշխատուժ են դառնում, քան՝ տղաները»,- ասաց Փաշինյանը՝ երևույթը կապելով հենց տղաներին բանակից ազատելու, վաղ տարիքում նրանց հոգեբանությունը դեֆորմացնելու և բամբակի մեջ պահելու հետ։ |
«Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից». Էրդողան
5718:24Կուրսկում սպանվել է առաջին աֆրիկացի վարձկանը
5618:14Համացանցում կադրեր են տարածվել Գախարիայի հետ կապված միջադեպից (տեսանյութ)
8716:31«Երևան քաղաքի բյուջեով նախատեսվում է 714 միլիոն դրամի պարգևավճար բաժանել». Արմենակ Դանիելյան
5716:12«Եկել եմ՝ աջակցեմ Մարությանի կազմակերպած արշավին». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
8214:48«Պարո՛ն Փաշինյան, ես սրա համար չէի կանգնել ձեր կողքը 2018-ին». Հայկ Մարության (տեսանյութ)
9914:42