«Շինծու դատավարութուններով Ալիևն օգտագործում է ստալինյան մարտավարություն»․ Օքամփո
![]() Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոչված են քողարկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։ «Ադրբեջանի նախագահ Ալիևն օգտագործում է ստալինյան մարտավարություն՝ իր թշնամիներին վերացնելու համար դիմելով շինծու դատավարությունների», X-ի իր էջում գրել է Օքամփոն։ Նա հիշեցրել է, որ հունվարի 17-ին Բաքվում կսկսվի Լեռնային Ղարաբաղի 15 պաշտոնյաների, այդ թվում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ «Նրանց բանտարկությունը ուղերձ է 120.000 հայերին՝ չվերադառնալու իրենց պապենական հողը», նշել է Օքամփոն՝ հավելելով, որ ցուցադրական դատավարությունները պետք է օգնեն բացահայտելու Ալիևի բռնապետությունը և խայտառակելու նրա դաշնակիցներին։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
