«Ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության հարցում խնդիրներ կան». Անահիտ Մանասյան
«Ես տարին սկսել եմ քրեակատարողական հիմնարկներ շատ ավելի մեծ մաշտաբ ունեցող իմ անձնական այցերով, որովհետև, նախ, ուզում եմ նաև ինքս ազատությունից զրկված անձանցից լսել խնդիրները, նաև՝ փորձել ամփոփումները պատշաճ իրականացնել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը: Անդրադառնալով ՔԿ-ներում դատապարտվածների ինքնասպանություններին, Մանասյանը նշեց, որ համակարգային խնդիրներ են առկա ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված: «Պետք է ամբողջությամբ բարեփոխվի համակարգը: Շատ մեծ խնդիրներ են առկա ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման հարցերի հետ կապված: Այստեղ միանշանակ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ, հակառակ պարագայում այս պահի դրությամբ համակարգը շատ խնդրահարույց է»,-նշեց ՄԻՊ-ը՝ հավելելով. «Նշանակում է ինստիտուտը այս պահի դրությամբ պատշաճ չի աշխատում: Այդ ուղղությամբ պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկել»: |
«Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից». Էրդողան
5718:24Կուրսկում սպանվել է առաջին աֆրիկացի վարձկանը
5618:14Համացանցում կադրեր են տարածվել Գախարիայի հետ կապված միջադեպից (տեսանյութ)
8716:31«Երևան քաղաքի բյուջեով նախատեսվում է 714 միլիոն դրամի պարգևավճար բաժանել». Արմենակ Դանիելյան
5716:12«Եկել եմ՝ աջակցեմ Մարությանի կազմակերպած արշավին». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
8214:48«Պարո՛ն Փաշինյան, ես սրա համար չէի կանգնել ձեր կողքը 2018-ին». Հայկ Մարության (տեսանյութ)
9914:42