«Փաշինյանի գրառումը նախընտրական «բուկլետային» տեքստ է». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ Հայաստանի վարած «բալանսավորված և բալանսավորման» քաղաքականության մասին, ըստ էության նախընտրական «բուկլետային» տեքստ է, այն իմաստով, որ այդ տեքստը թերևս տեղ կգտնի նրա նախընտրական ծրագրում: Ընդհանուր սկզբունքի իմաստով, կարծում եմ անվիճելի է, որ Հայաստանը պետք է իրականացնի հավասարակշռման քաղաքականություն: Սակայն, այստեղ կա երկու էական հանգամանք: Նախ, բալանսավորումը շատ հաճախ ընկալվում է «հավասարության» տրամաբանության մեջ: Պայմանական ասած՝ 5-5-5-5 , կամ 3-3-3-3: Քաղաքականության, պետական արտաքին հարաբերությունների հարցում բալանսը որևէ կապ չունի հավասարության հետ: Ավելին, բալանսը «անհավասարության օբյեկտիվ իրողություններն ու անհրաժեշտությունները» կառավարելու մեխանիզմն է: Որևէ պետություն երբեք չի կարող նույնական հարաբերություն ունենալ այլ պետությունների հետ: Հետևաբար, բալանսավորված քաղաքականության իրական չափիչն այն է, թե որքանով է այդ քաղաքականությունը կարողանում հմտորեն կառավարել օբյեկտիվ անհավասարությունները: Այդ տեսանկյունից, շատ ավելի գործնական է հնչում Նիկոլ Փաշինյանի մեկ այլ ձևակերպում, որ նա արել է ամիսներ առաջ, այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է «մղվի» ռեգիոնալ իրողություններից: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի այդ ձևակերպումը հայտնագործություն չէ, որովհետև Հայաստանն անկախությունից ի վեր և մինչև 2018 թվականը վարել է հենց ռեգիոնալ իրողությունների մղվող արտաքին քաղաքականություն: Անշուշտ, այստեղ այլ հարց է, որ ռեգիոնալ իրողությունները իրենց հերթին բնականաբար կրում են աշխարհաքաղաքական իրողությունների ազդեցությունը և ենթարկվել են այս երեք տասնամյակի ընթացքում էական թե´ այսպես ասած բաց, թե´ ստորջրյա տրանսֆորմացիաների, հետևաբար, այդ իրողությունները ժամանակի ընթացքում սկսլ են փոխվել և Հայաստանի խնդիրն է եղել կառավարել այդ փոփոխությունները, չունենալով դրանց պատճառների վրա վճռորոշ ազդեցություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը և վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
4218:30«Տարածաշրջանի և ՀՀ-ի անվտանգությունը միայն Հայաստանով և իր մեկ հարևանով չի պայմանավորված»․ Սուրեն Պապիկյան
4918:18Պետդումայում առաջարկել են սոցցանցերից օգտվելու տարիքային սահմանափակում մտցնել
6517:43«Սուրեն Պապիկյանն ասուլիսում բացահայտ ստեց»․ «Փաստինֆո»
6017:36«Ով արդարացնում է Արցախի հանձնումը, կարդարացնի նաև Սյունիքի, Գեղարքունիքի հանձնումը»․ Տիգրան Քոչարյան
5017:30«Այս տարի հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն»․ Սուրեն Պապիկյան
5817:12