«Միասնական հայրենիք» կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը
Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը․ «Ս.թ. հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից հրապարակվել է «16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ» հայտարարություն: Ազգային ժողովի անունից հրապարակվող հայտարարությունները սովորաբար համաձայնեցվում են բոլոր խմբակցությունների հետ: «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի տվել իր համաձայնությունը տեքստի սույն խմբագրությանը և իր անունից հանդես գալու իրավասություն չի վերապահել որևէ մեկին: «Միասնական հայրենիք» խմբակցությունը զերծ է մնում միասնականության դրսևորման կեղծ փորձերից, ուստի և՝ պահանջում է հանել իր անունը հայտարարության տակ ստորագրած մասնակիցների ցանկից»,- ասված է հաղորդագրության մեջ: Աղբյուրը` Միասնական Հայրենիք Կուսակցություն |
«Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը և վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
4218:30«Տարածաշրջանի և ՀՀ-ի անվտանգությունը միայն Հայաստանով և իր մեկ հարևանով չի պայմանավորված»․ Սուրեն Պապիկյան
4918:18Պետդումայում առաջարկել են սոցցանցերից օգտվելու տարիքային սահմանափակում մտցնել
6517:43«Սուրեն Պապիկյանն ասուլիսում բացահայտ ստեց»․ «Փաստինֆո»
6017:36«Ով արդարացնում է Արցախի հանձնումը, կարդարացնի նաև Սյունիքի, Գեղարքունիքի հանձնումը»․ Տիգրան Քոչարյան
5017:30«Այս տարի հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն»․ Սուրեն Պապիկյան
5817:12