Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

Ադրբեջանի պետ​​հեռուստատեսությամբ տարածքային պահանջներ են հնչեցվել Իրանի նկատմամբ

467
Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ., 15:48
Ադրբեջանի պետ​​հեռուստատեսությամբ տարածքային պահանջներ են հնչեցվել Իրանի նկատմամբ

Ադրբեջանի պետական ​​հեռուստատեսությունը հերթական անգամ տարածքային պահանջներ է հնչեցրել հարևան Իրանի նկատմամբ։

Հեռարձակման ընթացքում Իրանի հյուսիս-արևմտյան Թավրիզ, Ուրմիա և Արդաբիլ քաղաքները կոչվել են «Ադրբեջանի պատմական հողեր»։

Հարկ է նշել, որ բացի իրանական տարածքներից, որոնց Բաքվի քարոզչությունը երկար տարիներ անվանել է «հարավային Ադրբեջան», Բաքուն պահանջներ է հնչեցնում նաև Հայաստանի դեմ՝ ադրբեջանական հասարակությանը հրամցնելով «արևմտյան Ադրբեջանի» խոսույթը։