Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

«Բրիտանացիներին անհանգստացնում է Պուտինի հետ խոսելու Թրամփի մտադրությունը»․ Հակոբ Բադալյան

66
Այսօր, 14:54
«Բրիտանացիներին անհանգստացնում է Պուտինի հետ խոսելու Թրամփի մտադրությունը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մեկնել է Կիև, որտեղ կկստորագրի Ուկրաինայի և Բրիտանիայի միջև հարյուրամյա գործակցության պայմանագիր, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները: Պայմանագիրը բնականաբար կվերաբերի ըստ էության բոլոր ոլորտներին:

Այստեղ կա երկու հատկանշական հանգամանք: Ստարմերի այցը Կիև, ընդ որում՝ չհայտարարված այցը, տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Տրամպի պաշտոնամուտի ըստ էության նախօրեին: Տրամպի և Բրիտանիայի միջև արդեն իսկ առկա է նկատելի լարվածություն, որի թեմաներից մեկն անկասկած Գրենլանդիան է՝ անուղղակի իհարկե, որովհետեւ ուղղակի իմաստով դա թեմա է Դանիայի հետ: Սակայն, ամերիկա-բրիտանական թեմաները, որոնք հակասության, տարբեր պատկերացումների առարկա են՝ քիչ չեն:

Բրիտանացիներին անկասկած անհանգստացնում է Պուտինի հետ խոսելու Տրամպի մտադրությունը:

Սթարմերի այցի և Ուկրաինայի հետ պայմանագրի հետ կապված մյուս հանգամանքը այն է, որ դա տեղի է ունենում ռուս-իրանական պայմանագրի ստորագրման շեմին: Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին, Իրանի նախագահի այցի ընթացքում: Իսկ այդ պայմանագիրը իմպլեմենտացվելու պարագայում հիմնարար նշանակություն է ունենալու մի շարք ռեգիոնների առումով, այդ թվում Մերձավոր Արևելք ու Կենտրոնական Ասիա, որոնք Բրիտանիան դիտարկում է առաջնահերթություններ:

Ընդ որում, հատկանշական է, որ Իրանի նախագահի Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարվում է Իսրայել-ՀԱՄՄԱՍ համաձայնության մասին, կրակի դադարեցման վերաբերյալ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան