Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Փարաքարի ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ արտահերթ ընտրություններ կլինեն

80
Այսօր, 13:18
Փարաքարի ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ արտահերթ ընտրություններ կլինեն

Կառավարությունն այսօրվա նիստում Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կայացվեց։

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարվա առաջին ընտրական օրը՝ մարտի 31-ին, համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացնի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փարաքարի նախնական ընտրություններում հաղթել է նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Նա մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։