ՀԱՄԱՍ-ը համաձայնագրի առաջին փուլում Իսրայելին կվերադարձնի 33 պատանդ
1235
Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ., 10:43
![]() Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրադադարի համաձայնագրի առաջին փուլում Իսրայելին կհանձնի 33 պատանդի։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։ «Առաջին երեք պատանդները կվերադարձվեն առաջին օրը, եւս չորսը՝ յոթերորդ օրը։ Դրանից հետո 7 օրը մեկ երեք պատանդներ ազատ կարձակվեն, իսկ վերջին 14-ը ազատ կարձակվեն առաջին փուլի վերջին շաբաթվա ընթացքում»,- ասվում է հոդվածում։ Խոսքը քաղաքացիական պատանդների մասին է, որոնց թվում կան երեխաներ, կանայք, ծերեր և հիվանդներ։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռքբերված համաձայնագիրը կսկսի գործել հունվարի 19-ից։ Համաձայնագրի երկրորդ և երրորդ փուլերը կհամաձայնեցվեն ավելի ուշ։ Հիշեցնենք, որ նախօրեին Գազայի հատվածում բնակիչները դուրս էին եկել փողոց՝ տոնելու համաձայնագրի հաստատումը։ |

«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
9103:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
8802:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
23800:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
116Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
117Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
138Երեկ, 23:12
