Բանտախցից՝ տնային կալանք․ փոխվել է Սամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը
Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանը, որն անցած տարվա դեկտեմբերի 11-ին երկու ամսով երկարացրել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը, երեկ փոխել է նրա խափանման միջոցը՝ 80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ նորից տնային կալանքի ենթարկելով։ «Առավոտ»-ի այս տեղեկությունը հաստատել են «Բալասանյան դաշինքից»։ Խաչատուր Բալասանյանը, որն անցնում է «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու քրեական վարույթով, ի սկզբանե 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքի էր ենթարկվել, սակայն անցած տարվա նոյեմբերի 15-ին դատարանն անսպասելիորեն փոխել էր նրա խափանման միջոցը՝ պատիժը կրելու համար ուղարկելով Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Նրան պահում էին խիստ ռեժիմի ներքո՝ բացի կնոջից, ընտանիքի մյուս անդամներին արգելելով տեսակցել։ |
«Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչ են ոստիկանական ուժի գործադրման «նոր ստանդարտները»»․ Հովհաննես Քոչարյան
7203:06«Ժողովրդի ջեբից կհելնե՞ք մի պահ ու պարզ հարցին պատասխան տաք»․ Անժելա Էլիբեգովա
7402:36«Հանրույթը շատ դաժան է ու միաժամանակ՝ շատ խոցելի»․ Ալեն Ղևոնդյան
7702:12«Մարդիկ իրենց առօրյայով չեն կարողանում զբաղվել»․ Սոնա Աղեկյան
7601:42«Խուզարկություններ են կատարվել Նոյեմբերյանի անտառտնտեսության պաշտոնյաների տներում»․ Ոսկան Սարգսյան
8601:12«Ես տեսա Բաքվում հարյուրավոր շակալների մեջ կանգնած առյուծների»․ Նաիրի Հոխիկյան
8301:00