Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

«ԱՄՆ-ի հետ ստորագրված կանոնադրությամբ՝ ՀՀ-ն տապալում է հարաբերությունները Իրանի և ՌԴ-ի հետ». Էդգար Ղազարյան

86
Երեկ, 23:36
«ԱՄՆ-ի հետ ստորագրված կանոնադրությամբ՝ ՀՀ-ն տապալում է հարաբերությունները Իրանի և ՌԴ-ի հետ». Էդգար Ղազարյան

«ԱՄՆ-ի հետ ստորագրված կանոնադրությունը, բացի պրոպագանդիստական, քարոզչական նպատակից, որը և օգտագործվում է, ուրիշ ֆունկցիոնալ ոչ մի իմաստ և բովանդակություն չունի»,-«168»-ի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը:

Ղազարյանի խոսքով՝ չեն կարող երկու պետություններ միմյանց հետ ունենալ ռազմավարական գործակցություն, երբ այդ պետությունների ղեկավարները պաշտոնական երկկողմ հանդիպում երբևէ չեն ունեցել:

«ՀՀ-ն այդ կանոնադրությամբ վերջնականապես տապալում է իր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ, որոնք և՛ անվտանգային առումով, և՛ տնտեսական-քաղաքական զարգացման իմաստով կարող էին նպաստավոր լինել ՀՀ-ի համար»,- նշեց Ղազարյանը՝ նաև ընդգծելով, որ ՀՀ-ն դրանով ավելի է թուլացնում իր անվտանգային համակարգը, երկիրը դարձնում է առավել խոցելի՝ ադրբեջանաթուրքական հնարավոր ագրեսիայի դեպքում:

«ԱՄՆ-ի հետ ստորագրված կանոնադրությամբ ՀՀ-ն տապալում է Հարաբերություններն Իրանի և ՌԴ-ի հետ». Էդգար Ղազարյան