Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բայրամովը հայտարարել է Ֆիդանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք քննարկել ենք իրավիճակը հետկոնֆլիկտային շրջանում։ Թուրք գործընկերոջը տեղեկացրել եմ սահմանազատման գործընթացի հետագա գործողությունների մասին»,- ասել է Բայրամովը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի շրջանակներում կայացել է նաև Ֆիդանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ |
«Պետությունը զավթած վարչախումբը մատը մատին չի խփում Բաքվի հանդեպ սանկցիաներ կիրառելու ուղղությամբ»․ Մենուա Սողոմոնյան
9500:42«Այլանդակ ազգակործանները հասան իրենց հերթական նպատակին»․ Էդգար Ղազարյան
9900:24«Տնային կալանքն ու «Եռաբլուր» այցելելն անհնարին դարձնելը աբսուրդ է»․ Սերգեյ Հարությունյան
101Երեկ, 23:30«Անընդունելի են Ռուսաստանից հնչող՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հրավերները»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
112Երեկ, 23:06Հրապարակվել են այսօրվա դատավարության լուսանկարները (լուսանկար)
163Երեկ, 21:12«Իշխանությունը և ընդդիմությունը վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին»․ Ոսկան Սարգսյան
114Երեկ, 21:06