Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

«Արդա՞ր է, որ հերոսության դասեր տա մարդ, ով վտանգի պահին բունկեր է մտնում». «ՀայաՔվե»

109
Երեկ, 19:24
«Արդա՞ր է, որ հերոսության դասեր տա մարդ, ով վտանգի պահին բունկեր է մտնում». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞վ է որոշում, թե թիվ մեկ հերոսն ով է, թիվ երկուսն ով է, թիվ տասնհինգն ով է․․․ ո՞վ է խոսում հերոսությունից․․․ մարդ, ով պարտության պատճա՞ռ է, անպատվության խորհրդանի՞շ։
Արդա՞ր է, որ ժողովրդին հերոսության դասեր տա մի մարդ, ով շրջում է թիկնազորի խիտ շարքերի ուղեկցությամբ, իսկ վտանգի պահին բունկեր է մտնում։
Իր բերած պատերազմների հետևանքով հազարավոր զոհեր ունենալով՝ հայտարարել, որ սխալ էր բանակը սրբագործելը, որ հերոս պետք է համարվի հարկ վճարողը, նշանակում է չկարևորել, մոռացության տալ հանուն հայրենիքի զոհողությունը, նշանակում է չգնահատել սխրանքը, մատաղ սերնդին ուղղորդել միայն դեպի փող։
Փաշինյանը ձևավորում է սպառողական հասարակություն, որտեղ կարևորը կուշտ փորն է և դատարկ գլուխը․․․ հայրենիքի ապագայով չծանրաբեռնված, արժանապատվության մտքերից դատարկ գլուխը։ Բայց մենք հաշտ չենք դրա հետ։ Մենք մերժում ենք դատարկությունն ու անհայրենիքությունը»:

Աղբյուրը`   ՀայաՔվե