«Ռացիոնալ առաջարկ անող մարդիկ պիտակավորվում են»․ Էդմոն Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Հիշո՞ւմ եք, երբ տարբեր քաղաքական գործիչներ և փորձագետներ շատ վստահ հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ գոյություն չունի, կամ այդ հարցով մենք մեր ասելիքն ասել ենք, և գնդակը Ադրբեջանի ու միջազգային հանրության դաշտում է։ Դրանով մերժվում էր ցանկացած քննարկում խաղաղության ծրագրի վերաբերյալ, իսկ որևէ ռացիոնալ առաջարկ անող մարդիկ պիտակավորվում էին որպես «Լավրովի պլանի ստրուկներ», «հողատուներ» և այլն։ Այդպիսով, արդյունքում ունեցանք պատերազմ և աննկարագրելի ծանր կորուստներ, որոնք շարունակվում են։ Այսօր դա է ինձ հիշեցնում ոմանց ամենօրյա հայտարարությունները այն մասին, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չկա, հարցը լուծված է, եթե հայտարարության մյուս երկու կողմերը չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ուրեմն այն գոյություն չունի։ Մենք մեզ դուրս ենք դրել այդտեղից՝ այնպես, ինչպես ՀԱՊԿ-ից։ Այսպիսով, ցանկացած առողջ քննարկում այս թեմայով տապալվում է, իսկ այդ հարցը բարձրացնող մարդիկ պիտակավորվում են իշխանությունների և իշխանական քարոզիչների կողմից, ինչպես ժամանակին Ղարաբաղի հարցով որևէ ռացիոնալ առաջարկ անող մարդիկ էին պիտակավորվում։ Հիմա ի՞նչ է լինելու և ի՞նչ է սպասվում։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |
«ՀՀ վարչապետի անձնական բանակը լիազորված կլինի անմիջապես զենք կիրառելու»․ Ալեն Ղևոնդյան
2600:48Մեծ Բրիտանիան ցանկանում է գլխավորել Ուկրաինա ուղարկվելիք խաղաղապահ առաքելությունը
5000:43100-ամյա գործընկերություն Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև. հայտնի են համաձայնագրի մանրամասները
4900:30Ռուբեն Վարդանյանը հրատապ ուղերձ է հղել
182Երեկ, 19:31«Նիկոլն ակնարկում է, որ կառավարությունում անհամապատասխան որակներով մարդիկ են»․ Վիտալի Մանգասարյան
89Երեկ, 19:18«Վիզաների ազատականացման հարցը տեղափոխվել է գործնական փուլ»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
80Երեկ, 19:12