«ՀՀ իշխանությունները օգնել են Ալիևին խեղաթյուրել ԼՂ հակամարտության էությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ ««Նկատի ունենալով, որ ադրբեջանական ժողովրդի էթնիկ զտումները և տարածքների օկուպացիան իրականացվել են անմիջականորեն Հայաստանի զինված ուժերի կողմից, իսկ օկուպացված տարածքներում ստեղծված խունտան ու ռազմական կառույցները ֆինանսավորվել, զինվել և վերահսկվել են հենց Հայաստանի կողմից, Բաքվում սկսված «Նյուրնբերգյան դատավարությունը» լինելու է հայկական պետության պատասխանատվության հաստատումը․․․»,- սա հատված է ադրբեջանական իշխանական կայքերից մեկի հրապարակումից Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող ապօրինի դատավարությունների վերաբերյալ։ Ես տարբեր առիթներով նշել եմ, որ այս վտանգավոր գործընթացը երկարաժամկետ առումով ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, ուստի հենց Հայաստանի Հանրապետության շահերից է բխում այդ մարդկանց ազատության համար պայքարը։ Ընդ որում, մինչ ՀՀ իշխանությունները լռում ու մոռացության են մատնում այն սարսափելի իրողությունները, որոնք տեղի ունեցան մեր հայրենակիցների դեմ Արցախում, Ադրբեջանը մեզ վերագրում է գոյություն չունեցող մեղադրանքներ, դարձնում դրանք օրակարգի մաս, մշակում ռազմավարություն ու առաջ բրդում դրանք․․․ Ցավալի է, բայց փաստ՝ ՀՀ իշխանությունները մեծապես օգնել են Ալիևին խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, իսկ այդ ամենն ուղղվելու է հենց Հայաստանի Հանրապետության դեմ»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«ՀՀ վարչապետի անձնական բանակը լիազորված կլինի անմիջապես զենք կիրառելու»․ Ալեն Ղևոնդյան
2600:48Մեծ Բրիտանիան ցանկանում է գլխավորել Ուկրաինա ուղարկվելիք խաղաղապահ առաքելությունը
5000:43100-ամյա գործընկերություն Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև. հայտնի են համաձայնագրի մանրամասները
4900:30Ռուբեն Վարդանյանը հրատապ ուղերձ է հղել
182Երեկ, 19:31«Նիկոլն ակնարկում է, որ կառավարությունում անհամապատասխան որակներով մարդիկ են»․ Վիտալի Մանգասարյան
89Երեկ, 19:18«Վիզաների ազատականացման հարցը տեղափոխվել է գործնական փուլ»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
80Երեկ, 19:12