Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ.

Մայր Աթոռը հրավիրում է ժողովրդին՝ միանալու աղոթքին

99
Երեկ, 19:00
Մայր Աթոռը հրավիրում է ժողովրդին՝ միանալու աղոթքին

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։

Հրավիրում ենք մեր ժողովրդին միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։