Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև համաձայնագրերի միջոցով»․ Փեզեշքիան

459
Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 17:18
«Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև համաձայնագրերի միջոցով»․ Փեզեշքիան

Արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը կարող է միայն վատթարացնել և ապակայունացնել իրավիճակը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Sputnik-ը։

«Մեր գերագույն առաջնորդը և ես կարծում ենք, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև համաձայնագրերի միջոցով»,- ասել է Իրանի նախագահը։