Նեթանյահուն իր դաշնակիցներին խոստացել է վերսկսել պատերազմը Գազայի հատվածում․ #WP
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կառավարական կոալիցիայի ծայրահեղ աջ անդամներին խոստացել է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ գործարքի առաջին փուլից հետո, գրում է The Wasington Post-ը՝ վկայակոչելով «բանակցություններին ծանոթ» աղբյուրներին։ Մինչ իսրայելական իշխանությունները ձգտում էին հարթել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ տարաձայնությունները և պայմաններ ստեղծել պատանդների փոխանակման համար, Նեթանյահուի մի շարք դաշնակիցներ գործարքը վաղաժամ են համարել և սպառնացել են լքել նրա կոալիցիան ու տապալել կառավարությունը, գրում է WP-ն։ Հիշեցնենք, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստորագրել են հրադադարի համաձայնագիր՝ ԱՄՆ-ի և Քաթարի միջնորդությամբ։ Առաջին փուլում նախատեսվում է ազատ արձակել 33 պատանդի՝ ավելի քան 1000 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Երկրորդ փուլը պետք է համաձայնեցվի առաջինի ժամանակ և կպահանջի իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի հատվածից, գրում է WP-ն։ Ինչպես հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երրորդ փուլը ներառում է անկլավի հետպատերազմյան վերակառուցումը։ |
«Ռադայի մի խումբ պատգամավորներ շնորհակալություն էին հայտնել Ալիևին՝ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու համար»․ Նաիրա Զոհրաբյան
5217:18«Ըստ «Transparency International»-ի՝ փաշինյանական իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարում տեղից չի շարժվել». Վահագն Սարոյան
5216:54«Հայ-ադրբեջանական թեման կարծես թե միջազգային «պահանջարկ» չունի»․ Հակոբ Բադալյան
6416:30«Ճանապարհների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը և Իրանը ունեն նույն մոտեցումները»․ Զախարովա
6116:18«ՀՀ իշխանությունների խնդիրն է հանրությանը տեղյակ պահել իրենց քայլերի հետևանքների մասին»․ Զախարովա
5816:00«Հայաստանը և հայությանը նվաստացնելու հերթական քայլը». Գագիկ Համբարյան
6715:54