Ո՞ր նախկին պաշտոնյայի անվտանգության աշխատակիցներն են ապահովում ՆԳՆ նախարարի անվտանգությունը․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչից են վախենում իրավապահ մարմինները կամ ինչու են նրանց անվտանգության աշխատակիցները նրանց հետ անգամ շենքերի ներսում մասնակցում քննարկումներին կամ ասուլիսներին։ Երեկ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը ասուլիս էր հրավիրել հենց իր ղեկավարած կառույցում՝ ՊՊԾ գնդում։ Մինչ ասուլիսը սկսելը լրագրողները եւ օպերատորները մանրակրկիտ զննության ենթարկվեցին ոստիկանների կողմից, որից հետո մեկնարկեց ՆԳՆ նախարարի ասուլիսը։ Զարմանալի է ու բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, որ նախարար Արփինե Սարգսյանի հետ դահլիճ եկան նրա անվտանգության աշխատակիցները ու ողջ ընթացքում հսկեցին ասուլիսը։ Այս կերպ նախարարի՞ն էին պաշտպանում լրագրողներից, թե՞ այլ խնդիր էին լուծում, կամ միգուցե Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտոնյաները վախե՞ր ունեն. դժվար է ասել։ Սակայն մեկ ուշագրավ հանգամանք ևս. «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ից հետո ԲԴԽ նախագահի թունավոր պաշտոնից ազատված Կարեն Անդրեասյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները այսօր ապահովում են ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի անվտանգությունը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36