Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.

«Թե ասա՝ Ավինյանը ո՞ր օրվա բարեփոխում անողն էր»․ Հովսեփ Խուրշուդյան

260
Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 10:06
«Թե ասա՝ Ավինյանը ո՞ր օրվա բարեփոխում անողն էր»․ Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանի գրառմանը՝ նշել է․ «Թե ասա Ավինյանը որ օրվա բարեփոխում անողն էր: Նման վատ կազմակերպած ու հաղորդակցած «բարեփոխմամբ» ՔՊ-ն «բարեհաջող» ոչնչացնում է Երևանում իր հեղինակության վերջին փշրանքները: Իսկ փոքր բիզնեսի վրա շրջհարկը կրկնապատկելով նույնն անում է երկրի մասշտաբով:
Ձեր մեղքը ձեր վիզը...»։

Հիշեցնենք՝ Գոհար Հայրապետյանը գրել էր․ «Հանրային տրանսպորտում մետաղադրամով վճարել այլևս հնարավոր չէ. սարքերը հունվարի 1-ից կապարակնքված են:
Հնարավոր է վճարել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով:
Իմ ճամփորդած գրեթե բոլոր երկրներում գոյություն ունի տրանսպորտի տոմսի գնման։ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ տարբերակ:
Մարդկանց համար որոնք գլուխ չեն հանում նոր տեխնոլոգիաներից, տարեցների, որոնք ասենք չունեն քարտ կամ սմարտֆոն, զբոսաշրջիկների, որոնք չեն վստահում օտար երկրների համակարգերին և կանխիկով են գերադասում:
Այլընտրանքը ենթադրում է, որ դու կանխիկ գումարով կարող ես մոտենալ կանգառներում, մետրոյի կամ գնացքի կայարաններում տեղադրված ավտոմատներին և գնել մեկանգամյա կամ մի քանի օրվա տոմս: Կամ կարող ես նաև գնել թերթերի կրպակներից:
Ես փնտրեցի, բայց չգտա տեղեկություն՝ արդյո՞ք նախատեսված է կանխիկով գնման այլընտրանքային տարբերակ, թե ոչ»։