«Բայդենի ձեռքից մրցանակ ստանալը կյանքում և կարիերայում ամենակարևորը չէ»․ Սվիշչևը՝ Մեսսիի մասին
![]() «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծում է, որ Ջո Բայդենի ձեռքից մրցանակ ստանալն իր կյանքում և կարիերայում ամենակարևորը չէ, ասել է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սվիշչևը։ Ավելի վաղ Մեսսին ծանրաբեռնվածության պատճառով բաց էր թողել ԱՄՆ բարձրագույն մրցանակի հանձնման արարողությունը։ «Միգուցե Մեսսին ուղղակի մտածել է, որ ԱՄՆ նախկին նախագահի՝ իրականում քաղաքական դիակի ձեռքից մրցանակ ստանալը, հավանաբար, իր կյանքում ու կարիերայում ամենագլխավորը չէ․․․ Կարծում եմ, որ այս արարքը հարգանքի է արժանի»,- Սվիշչևի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը Բայդենը 18 մարդու շնորհել է ԱՄՆ բարձրագույն պարգևը՝ «Ազատության շքանշանը»: Պարգևատրված անձանց ցանկում էին ️Հիլարի Քլինթոնը, ️Ջորջ Սորոսը, Բոնոն, ️Ռալֆ Լորենը, Դենզել Վաշինգթոնը, Լեոնել Մեսսին և այլք։ |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
