Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
217
Երեկ, 09:18
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» և Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |
Գիշատիչներով լի արգելոցում անհետացած 7-ամյա տղան հրաշքով գտնվել է 5 օր անց
112Երեկ, 23:55Ռազմավարական մանևր. Ուկրաինայի հարձակման նոր փուլ Կուրսկի շրջանում. The New York Times
116Երեկ, 23:31«Էլի ոմանք ամեն ինչում կմեղադրեն խաբված վարորդներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
92Երեկ, 23:00Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Արուճի սուրբծննդյան տաղավարներ (տեսանյութ)
99Երեկ, 22:30«Տիրան Խաչատրյանն ու Ջալալ Հարությունյանը մարտի դաշտում նման էին խոտի». Վահրամ Մարտիրոսյան
110Երեկ, 22:06Ալեն Սիմոնյանը թիմակիցների հետ նշել է 45-ամյակը (լուսանկար, տեսանյութ)
132Երեկ, 21:54