Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Կանադայի միավորման մասին Թրամփի խոսքերը
![]() Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով ավելի վաղ հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին, եղել է ԱՄՆ-ի «հավատարիմ ընկերը»։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ «Մենք աջակցում ենք վարչապետին և Կանադայի ժողովրդին իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդի ընտրության և նոր կառավարության ձևավորման հարցում», - ասել է Կարին Ժան Պիերը: Սպիտակ տան մամուլի քարտուղարին խնդրել են նաև մեկնաբանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Truth Social-ում, որ կանադացիներից շատերը կողմ են, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։ «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այն ամենը, ինչ ասելու է ընտրված նախագահը։ Ինչպես գիտենք, այս վարչակազմին մնացել է երկու շաբաթ։ Նախագահ [Ջո Բայդենը] պատրաստվում է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ մենք անում ենք այսօր։ Ես պարզապես չեմ պատրաստվում մեկնաբանել այն ամենը, ինչ ասում է նորընտիր նախագահը»,- ասել է Կարին Ժան Պիեռը: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
