Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.

«Երևանի քաղաքապետարանի՝ քաղաքացիների դիմումներին տրված պատասխանները կարող են լինել ոչ արժանահավատ»․ Արթուր Չախոյան

134
Երեկ, 20:00
«Երևանի քաղաքապետարանի՝ քաղաքացիների դիմումներին տրված պատասխանները կարող են լինել ոչ արժանահավատ»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝ առանց մանիպուլյացիայի կամ փոփոխությունների։
Երբ հարթակներում տեղի են ունենում տարօրինակ փոփոխություններ, հանրության մոտ անվստահելիություն է առաջանում պետական կառույցների կողմից տրամադրվող տվյալների անկողմնակալության և ազնվության մասին։
Վերջին այս դեպքը, երբ իմ հարցման պատասխանի հերթականությունը փոխվեց, ստեղծվեց այնպիսի իրավիճակ, թե ես ներկայացնում եմ մոլորեցնող կամ սխալ տեղեկատվություն»։

«Հարցն այն է, որ Երևանի քաղաքապետարանի՝ քաղաքացիների դիմումներին տրված պատասխանները ժամանակ առ ժամանակ կարող են լինել ոչ արժանահավատ և իրականությանը չհամապատասխանել»,- ֆեյսբուքյան եթերում ընդգծել է Չախոյանը։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան