Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.

«Կարդում եմ Փաշինյանի պատասխանն ու սարսափում մեր ճակատագրի համար». Արմեն Եղիազարյան

113
Երեկ, 14:18
«Կարդում եմ Փաշինյանի պատասխանն ու սարսափում մեր ճակատագրի համար». Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար։
Ալիևը երեկ պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է ու վտանգ է հանդիսանում տարածաշրջանի համար՝ - «Մեր երկիրը հարևան է ֆաշիստական ​​պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք»:
Իսկ ի՞նչ է պատասխանում Փաշինյանը, ոչինչ, գլուխը կախ լռում է, մարդկանց կերակրելով կեղծ խաղաղության խաչմերուկներով։
Դե իհարկե, կարևորը հեծանիվ լինի քշենք, մեկ էլ առավոտյան ձվածեղի համար մի բան լինի կշտանանք...
Ինչպես 2020-ին տարբեր Արծրունների միջոցով ժողովրդին խաբում էին էե հաղթում ենք, հիմա էլ հասունացող արհավիրքը կոծկում են խաղաղության կեղծ թեզերով»:

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան