Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնը
Հունվարի 6-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին՝ հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո՝ կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի՝ խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն՝ ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը: |
Գիշատիչներով լի արգելոցում անհետացած 7-ամյա տղան հրաշքով գտնվել է 5 օր անց
112Երեկ, 23:55Ռազմավարական մանևր. Ուկրաինայի հարձակման նոր փուլ Կուրսկի շրջանում. The New York Times
116Երեկ, 23:31«Էլի ոմանք ամեն ինչում կմեղադրեն խաբված վարորդներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
92Երեկ, 23:00Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Արուճի սուրբծննդյան տաղավարներ (տեսանյութ)
99Երեկ, 22:30«Տիրան Խաչատրյանն ու Ջալալ Հարությունյանը մարտի դաշտում նման էին խոտի». Վահրամ Մարտիրոսյան
110Երեկ, 22:06Ալեն Սիմոնյանը թիմակիցների հետ նշել է 45-ամյակը (լուսանկար, տեսանյութ)
132Երեկ, 21:54